Condé Nast-ը հերքել է Աննա Վինտուրի հեռանալու մասին լուրերը

13:11   13 հունիսի, 2020

Վերջին մի քանի օրերին ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագրի պաշտոնից Աննա Վինտուրի հեռանալու մասին ակտիվորեն լուրեր են տարածվել։ Դրա պատճառը Condé Nast հրատարակչատան աշխատակիցների բազմաթիվ մեղադրանքներն են՝ ուղղված աշխատավայրում Վինտուրի խտրական ու անհանդուրժողական պահվածքին։

Սակայն Condé Nast-ի գլխավոր տնօրեն Ռոջեր Լինչը հերքել է նրա հրաժարականի մասին լուրերը։ Այս շաբաթ Աննա Վինտուրը նաեւ նամակ է գրել Vogue-ի բոլոր աշխատակիցներին, որտեղ ներողություն է խնդրել անարդար եւ խտրական վարքագծի համար:

Աղբյուրը՝  Thelueprint



© NEWS.am STYLE