ԱՄՆ կինոակադեմիան «Օսկար»-ի «Lավագույն ֆիլմ» անվանակարգում կընտրի 10 հավակնորդներին

11:06   13 հունիսի, 2020

Ամերիկյան կինոակադեմիան 2021 թվականից ի վեր փոխում է «Օսկար» մրցանակաբաշության գլխավոր անվանակարգում առաջադրվելիք թեկնածու ֆիլմերի թվերի կանոնները։ Նախկինում մրցանակի կարող էին հավակնել 5-10 կինոնկար, այժմ կինոակադեմիան կներկայացնի միայն 10-ը։

«94-րդ մրցանակաբաշխությունից սկսած, որը տեղի կունենա 2021թվականին, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կներկայացվի տասը ֆիլմ, ի տարբերություն տարեց տարի տատանվող թվի», - ասվում է ամերիկյան կինոակադեմիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Վերջին տարիներին եղել է 8-9 հավակնորդ։

Նորացված կանոններով ակադեմիայի անդամները մեկ տարվա ընթացքում կկարողանան դիտել «Օսկարին» հավակնող ֆիլմերն առցանց: Նաեւ կինոակադեմիան մտադիր է մշակել ֆիլմերի ընտրության նոր չափանիշներ: «Թեեւ ակադեմիան ջանքեր է գործադրում, մենք գիտենք, որ դեռեւս շատ աշխատանք կա, որպեսզի ապահովենք հավասար հնարավորություններ։ Դրա անհրաժեշտությունը զգացվում է, եւ մենք շարունակելու ենք փոխել եւ ուսումնասիրել կանոնները, որպեսզի բոլոր ձայները լսելի ու նշված լինեն», - ասվում է հաղորդագրության մեջ:



© NEWS.am STYLE