«Կրակոտ գեղեցկուհի»․ Իջինը՝ համարձակ կերպարում

13:31   13 հունիսի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է կրքոտ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իջինը կրում է կանաչ ու սեւ երանգների համադրությամբ ներքնազգեստ, կանաչ, թափանցիկ վերնազգեստ։ Նա արձակել է երկար, ալիքավոր վարսերը, ընդգծված ու վառ շպար նախընտրել։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Իջինի երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Կրակոտ գեղեցկուհի», «Ինչ կրքոտ է», «Հիասքանչ գեղեցկուհուց սիտս կանգ առավ», «Անիրական», - գրել են հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին եթերային զգեստ էր կրում, որը բաց էր մեջքի հատվածում։ Հագուստն ընդգծել էր երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Իջինն արձակել էր մազերն ու շպարով ընդգծել գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ «Եթե երբեւէ կախեմ գլուխս, դա կլինին պարզապես կոշիկներով հիանալու համար»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին:



© NEWS.am STYLE