«Մամաներով»․ երեխայի սպասող Սիրուն Մինասը մայրիկի հետ քնքուշ լուսանկար է հրապարակել

16:31   13 հունիսի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր, ջերմ, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մայրիկի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Սիրունն ու նրա մայրիկը գեղեցիկ ժպտում են։ Դուստրը մեղմ գրկել է մայրիկին։ Սիրունկ կրում է զոլավոր, երկարափեշ զգեստ, նա հավաքել է վարսերը, գեղեցիկ դիմահարմամբ է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Մամաներով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված հոլովակում Սիրունը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի՝ Շաքիի ջրվեժի ֆոնին։ Նա կերպարանք էր ընդունել քարի վրա նստած։ Կրում էր կարմիր երանգի զգեստ, արեւային կանոց։ Սիրունը հավաքել էր վարսերը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ Շաքիի Ջրվեժ «Կտոր մը Դրախտ»։

 

Գլխավոր լուսանկարը՝ vahestep



© NEWS.am STYLE