Համալրում ընտանիքում․ Ջենիֆեր Լոպեսի ու Ալեքս Ռոդրիգեսի ընտանիքը նոր անդամ ունի

12:04   14 հունիսի, 2020

Նույնիսկ անորոշ ժամանակով հարսանիքի տեղափոխումը Ջեյ Լոյին ու Ալեքս Ռոդրիգեսին չի խանգարում, որ նրանք դադարեն երկրպագուներին սիրաշահել անձնական կյանքից հուզիչ լուրերով։

Վերջիններից մեկը աստղային ընտանիքի անսպասելի համալրումն է։ Ալեքսը եւ Ջեյը երեխաների համար գնել են դիզայներական գոլդենդուդլ ցեղատեսակի ոսկե շնիկ: Այն դեռ անունը չունի, ինչն ընտրելու համար զույգը դիմել է երկրպագուներին:

«Թայսոն, թե Յանկի Դուդլ», - Ալեքսը հարցրել է հետեւորդներին: Եթե դուք ունեք ձեր սեփական տարբերակը, դեռ ուշ չէ առաջարկել այն մեկնաբանություններում։

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE