«Չունի աշխարհը քեզ նման բնական գեղեցկություն»․ Դիանա Մալենկոն առանց շպարի

12:44   14 հունիսի, 2020

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։ Հաղորդավարուհին արձակել է վարսերը, առանց շպարի է։ Դիանան կրում է գունավոր վերնաշապիկ, իսկ հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները գրել են․ «Չունի աշխարհը քեզ նման բնական գեղեցկություն», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան ներկայացրել էր ոճային ու հմայիչ կերպարում։ Նա կրում էր ճերմակ կարճաթեւ շապիկ, վարդագույն երանգի կիսաշրջազգեստ, նույն երանգի լայնեզր գլխարկ։ Նա մեղմ շպարով էր, վարսերը գեղեցիկ հավաքված էին։ 



© NEWS.am STYLE