«Հին նկարների շարքը շարունակվում է». Արմեն Պետրոսյանի եւ կնոջ արխիվային լուսանկարը՝ Թայլանդից

18:32   14 հունիսի, 2020

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) հետեւորդների կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։

Իր Instagram-ում հրապարակած կադրում պրոդյուսերը պատկերաված է կնոջ՝ Քրիստինայի հետ, որը կրում է ուսը բաց զգեստ եւ նույն կտորից գլխաշոր։ Նրա ոճային կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Արմեն Պետրոսյանը կրում է կապույտ երանգի վերնաշապիկ։ Հրապարակմանը կից հայտնի սիթքոմների պրոդյուսերը գրել է․ «Հին նկարների շարքը շարունակվում է։ Նկար #5 (2013թ Թայլանդ)»։

Ավելի վաղ հրապարակած կադրում Արմենը կրում էր սպորտային հագուստ, իսկ Քրիստինան՝ էլեգանտ, եթերային զգեստ, սպորտային կոշիկներ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Ջերմ կադրին կից պրոդյուսերը գրել էր․ «Ընտանեկան մեկամսյակ»։



© NEWS.am STYLE