«Մայրամուտ». Էմմիի նոր լուսանկարը

19:39   15 հունիսի, 2020

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ մայրամուտի ֆոնին։ Երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Նա հավաքել է մազերը, լուսանկարի մեկնաբանություններում մի շարք հեշթեգեր օգտագործել, այդ թվում «Կալիֆոռնիա», «մայրամուտ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Էմմին պատկերված էր ամուսնու հետ։ Էմմին, որն ամուսնությունից հետո ԱՄՆ-ում էր բնակվում, որդիների հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, իսկ ամուսնու հետ կադրերն այնքան էլ շատ չեն։ Լուսանկարը մեկնաբանելիս Էմմին օգտագործել էր «Իմ սեր», «ամուսին ամբողջ կյանքի համար» հեշթեգերը։

 



© NEWS.am STYLE