Միլա Յովովիչը՝ այլմոլորակայինների հետ սեքսուալ ֆոտոսեսիայում

15:18   21 օգոստոսի, 2013

Հոլիվուդյան ամենից սեքսուալ դերասանուհիներից Միլա Յովովիչը հայտնվելու է CR նորաձեւության ալբոմի սեպտեմբերյան համարի կազմին: Դերասանուհին Daft Punk խմբի երաժիշտների հետ ներկայացել է արտասովոր կերպարով: Տղաները նման են այլմոլորակայինների, իսկ Յովովիչը մարմնավորում է իրեն՝ ճակատագրական սեքսուալ գեղեցկուհու:

Մոդելը Saint Laurent-ից թափանցիկ զգեստով է: Ֆոտոսեսիան սեւ-սպիտակ երանգներով է, իսկ սյուժեն այլմոլորակայինների կողմից երկրային գեղեցկուհու առեւանգում է հիշեցնում:

Նշենք, որ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Միլա Յովովիչը հանդես է գալու Ուիլյամ Շեքսպիրի պիեսի հիման վրա նկարահանվող «Ցիմբելին» ֆիլմում: Սակայն ռեժիսորը ֆիլմի իրադարձությունները տեղափոխելու է 21-րդ դար:



© NEWS.am STYLE