Բեյոնսեն պահանջում է հետաքննել ոստիկանության աշխատակիցների կողմից աֆրոամերիկացի աղջկա սպանությունը

13:18   15 հունիսի, 2020

Ամերկացի երգրչուհի Բեյոնսեն պահանջել է հետաքննել թխամորթ Բրեոննա Թեյլորի մահը, որին այս տարվա գարնանը սպանել են քաղաքային ոստիկանները։ Այս մասին հայտնի է դարձել նամակից, որը նա գրել է ամերիկյան Կենտուկի նահանգի գլխավոր դատախազ Դենիել Քեմերիոնի անունով, փոխանցում է CNN-ը։

Ռեփեր Ջեյ Զիի կինը նշում է, որ խոսքը երեք ոստիկանի մասին է, որոնք աղջկան սպանել են նրա տանը։ «Երեք ամիս է անցել, եւ ոչ մի ձերբակալություն չի եղել, ոչ մի սպա չի հեռացվել»,- գրում է Բեյոնսեն։

Երգչուհին պահանջում է ապահովել սպանության հետաքննության եւ դատական հետապնդման թափանցիկությունը, ինչպես նաեւ «դադարեցնել համատարած պրակտիկան, որը հանգեցնում է չզինված թխամորթ քաղաքացիների մահվան»։

2020թ.-ի մարտին ոստիկանությունն ձերբակալել է հարեւան տան բնակիչներին թմրամիջոցների վաճառքի կասկածանքով, եւ նրանք հուշում են ունեցել, որ արգելված նյութերը կարող են պահվել Թեյլորի տանը, ինչից հետո նրանք մտել են վերջինիս տուն՝ ջարդելով տան դուռը։ Նրա ընկերը՝ Քեննեթ Ուոլքերը, կարծել է, թե իրենց կողոպտում են։ Նա կրակ է բացել, եւ փոխհրաձգություն է սկսվել։ Ոստիկանության աշխատակիցները 8 անգամ դիպել են Բրեոննային, նա մահացել է։

Լուսանկարները՝ Getty Images, սոցիալական ցանցեր



© NEWS.am STYLE