Ագաթա Մուցենիեցեն եւ Պավել Պրիլուչնին պաշտոնապես ամուսնալուծվել են

14:03   15 հունիսի, 2020

Ռուս հայտնի դերասաններ Ագաթա Մուցենիեցեն եւ Պավել Պրիլուչնին պաշտոնապես ամուսնալուծվել են, հայտնում է 5TV-ն։

Ամուսնությունը լուծել է դատարանն առանց նախկին ամուսինների ներկայության, ընդհանուր փաստաբանի օգնությամբ։ Մուցենիեցեն ու Պրիլուչնին ունեցվածքի բաժանման ու ալիմենտների վճարման հարցերի վերաբերյալ փոխադարձ համաձայնությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել առանց իրավաբանների օգնության։

Ագաթա Մուցենիեցեն եւ Պավել Պրիլուչնին ամուսնացել են 2011թ.-ին։ Զույգը երկու երեխա ունի՝ որդու ու դուստր։ Փետրվարին Մուցենիեցեն ու Պրիլուչնին հայտարարել են ամուսնալուծության մասին, սակայն շարունակում էին միասին ապրել։ Ապրիլին դերասանուհին հայտնել է ամուսնու կողմից բռնության մասին, սակայն հայտարարել է, որ իրեն Պրիլուչինիի թշնամին չի համարում։ Մուցենիեցեն հույս ունի, որ Պրիլուչինիի մենթալ ու ֆիզիկական առողջությունը կկարգավորվի։



© NEWS.am STYLE