«Կրակոտ». լողազգեստով Իվետա Մուկուչյանը հիացրել է հետեւորդներին

16:03   15 հունիսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ կրկին հիացնելով հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են լողափին։ Հմայիչ երգչուհին լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իվետա Մուկուչյանն արձակել է մազերը, արեւային ակնոց է կրում։ «Աշխարհում ամբողջ քաոսից հետո ժամանակն է լողալ սիրո ալիքներում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է երգչուհին։ Իվետայի էջը լի է հիացական մեկնաբանություններով. «Դու հիասքանչ ես», «կրակոտ»

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կրում էր կանաչ երանգի բլուզ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նուրբ ու ընդգծված շպար ընտրել։ Հրապարակմանը կից Իվետան, դիմելով իր հետեւորդներին, գրել էր․ «Ժամանակն է փոխվելու: Ո՞ր է հաջորդ կանգառը: Կարո՞ղ եք ասել, թե՞ արդյոք ավելի լավն եք դարձել այս անսովոր օրերի ընթացքում: Ի՞նչ եք հասկացել մեկուսացման ընթացքում»:



© NEWS.am STYLE