Միշա Գալուստյանը պատմել է՝ ինչպես է երազել Ուրախների եւ հնարամիտների ակումբի վարող դառնալ եւ ինչու է որոշել երգել

17:21   15 հունիսի, 2020

Այսօր «СТС» հեռուստաալիքի եթերում մեկնարկում է «Детский КВН» շոուն, որի հաղորդավարը Միխայիլ Գալուստյանն է։ Կատակերգուն StarHit-ի լրագրողներին պատմել է, որ երկար տարիներ երազել է այդ մասին։

«Վաղուց էի երազում վարել Ուրախների եւ հնարամիտների ակումբը։ Ինձ հետ այն կվարի Եվա Սմիրնովան՝ հույսեր ներշնչող արտիստ։ Իսկ Յուլյա Միխալկովան ետամբեմում է եղել, շփվել երեխաների հետ։ Շատ կրակոտ կատակներ երեխաներից։ Ես հասկանում եմ, որ նրանց հետ հեղինակներ են աշխատում, ստեղծագործական ղեկավարներ, սակայն նրանք այնքան հիանալի արդյունք են ցույց տալիս»,- հայտարարել է դերասանը։

Միխայիլի խոսքով՝ նահագծում գրաքննություն չկա։ Երեխաները կարող են կատակել ամենի մասին։ Նրանք սովորաբար անդրադառնում են դպրոցի, ուսուցիչների, աշակերտների, տղաներին ու աղջիկների, ծնողների ու երեխաների հարաբերություններին։ Ի դեպ, կատակում են նաեւ քաղաքականության մասին, պարբերականին պատմել է Գալուստյանը։

Դերասանը նաեւ պարզաբանել է, թե ինչու է որոշել երգել։ Միխայիլի խոսքով՝ հիմա քիչ են արտիստները, որոնք կովկասյան մոտիվներ են կատարում։ Այդ պատճառով ինքն ու Գարիկ Մարտիրոսյանը յուրօրինակ հերոսի են մտածել՝ Super Жорик, որը կովկասյան ամեն ինչի երկրպագու է։ Գալուստյանը հայտարարել է, որ եթե հանրությանը դուր է գալիս իր «Золото» կոմպոզիցիան, ինքը օպերատիվորեն եւս երեք երգ կձայնագրի։



© NEWS.am STYLE