18:41 15 հունիսի, 2020Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աստղիկն ամառային կերպարում է. նա մախրագույն շապիկ է կրում, սպիտակ տաբատ։ Երգչուհին սպորտային կոշիկներ է ընտրել։ Աստղիկն արձակել է մազերն ու շպարված չէ։ Թեեւ Աստղիկը լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Ինչքան նուրբ ու ճաշակով ես դու»։

Ավելաի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպորտային տաբատ էր կրում, սեւ տոպ։ Աստղիկը դրանք համադրել էր մարզակոշիկների հետ։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, հավաքել էր մազերն ու ակնոց էր կրում։ Մեկնաբանություններում Աստղիկ Սաֆարյանը մեջբերել էր Մայր Թերեզայի խոսքերը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան։