Հայտնի են 2021-ին «Եվրատեսիլի» անցկացման օրերը

19:02   15 հունիսի, 2020

«Եվրատեսիլ»-ը հայտարարել է 2021թ.-ին երաժշտական մրցույթի անցկացման օրերը, հաղորդվում է միջոցառման կայքում։ Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 18-ին եւ 20-ին, եզրափակիչը՝ մայիսի 22-ին։  

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Ռոտերդամում։ Ըստ միջոցառման կանոնների՝ այս տարվա երգերը չեն ներկայացվի 2021թ.-ին։ Արտիստի ընտրությունը, որը կմեկնի մրցույթին, կատարում են հեռարձակողները։

Մարտին մրցույթի կազմակերպիչները, որը պետք է անցկացվեր Նիդերլանդներում, հայտնել են կորոնավիրուսի համավարակի պատճառով դրա չեղարկման մասին։ Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը «Chains on You» երգով։ Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Europe Shine a Light» երաժշտական շոուն տարբեր երկրների կատարողների մասնակցությամբ։



© NEWS.am STYLE