Մարտիրոսյանն ու Լեւինան պարով հայտնել են, որ Super Жоrik-ի հիթն ավելի քան 5 մլն դիտում է հավաքել (վիդեո)

20:01   15 հունիսի, 2020

Super Жоrik-ի (Միխայիլ Գալուստյանի) «Золото» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը 10 օրվա ընթացքում արդեն իսկ 5 մլն դիտում է հավաքել։ Instagram-յան էջում ուրախալի իրադարձության մասին հայտնել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան՝ ամուսնու հետ ծիծաղելի պար կատարելով։

«Ամռան հիթը՝ «Вай, мама, кто это?», արդեն իսկ 5000000 դիտում է հավաքել YouTube-ում»,- հոլովակը մակագրել է Ժաննան։

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Լեւինան բավական լավ պատրաստվել է. Մարտիրոսյանի կինը ոսկեգույն զգեստ է կրել, ինչպես եւ տեսահոլովակի հերոսները։

Տեսահոլովակի գաղափարը Գալուստյանինն ու Մարտիրոսյանինն է։ Խոսքերի ու երաժշտության հեղինակն Ազամատ Մուսագալիեւն է։ Մոդելյերի՝ Ժան Պոլ Գուդկովի կերպարը, որը տեսահոլովակի երկրորդ գլխավոր դեմքն է, մարմնավորում է շոումեն, դերասան եւ սցենարիստ Ալեքսանդր Գուդկովը։



© NEWS.am STYLE