Գեղեցկուհի. Անջելինա Ջոլիի որդին մայրիկին լուսանկարել է առանց կսմտետիկայի (ֆոտո)

16:19   16 հունիսի, 2020

Անջելիա Ջոլիի որդին՝ 11-ամյա Նոքսը, մայրիկին լուսանկարել է առանց դիմահարդարման։ Գեղեցկուհի դերասանուհին լայն զգեստ է կրում, արձակել է մազերն ու նույնիսկ առանց դիմահարդարման հիանալի տեսք ունի՝ բնական ու երիտասարդ։

Նոքսն իդեալական դիրք է գտել։ Լուսանկարներն արվել են Harper’s Bazaar պարբերականի համար։ Դերասանուհին պատմել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ձգտել է երեխաների հետ տանը մնալ եւ առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ։ Բայց Ջոլիից ու նրա երեխաներից՝ տանը գտնվում են շներ, օձեր, մողեսներ, ինչպես նաեւ երկու նապաստակ։

Ի դեպ, Անջելիա Ջոլին ու նրա նախկին ամուսինն ու գործըները՝ Բրեդ Փիթը, որոշել են վերջ տալ կրթությանը տանը եւ երեխաներին սովորական դպրոց ուցարկել։ Նրանք դա արել են, քանի որ նախկինում հաճախ էին ճանապարհորդում եւ երեխաներին իրենց հետ էին տանում։ Ամուսնալուծությունից հետո տանը սովորելու անհրաժեշտություն այլեւս չկա։

Աղբյուրը՝ Dni.ru

 



© NEWS.am STYLE