«Օսկար»-ի հետքերով. 2021-ին BAFTA մրցանակի հանձնման արարողությունը հետաձվել է

11:22   16 հունիսի, 2020

«Օսկար» մրցանակաբաշխությունը հետաձգելու Ամերիկայն կինոակադեմիայի որոշումից հետո նման նախաձեռնությամբ են հանդես եկել նաեւ Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխության (BAFTA) կազմակերպիչները: Փետրվարի 14-ին փոխարեն մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2021թ.-ի ապրիլի 11-ին։ Այս մասին հայտնել է «Variety» ամսագիրը՝ վկայակոչելով ակադեմիայի հայտարարությունը։

«Ավելի վաղ հայտարարված օրվա՝ փետրվարի 14-ի փոփոխութունը, որը պայմանավորված է գլոբալ համավարակի ազդեցությամբ, նախատեսում է ընտրության շրջանի երկարացում։ Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկություն կտրվի այս տարի ավելի ուշ»,- BAFTA-ի հայտարարությունը մեջբերում է ամսագիրը։

Հավակնորդների ընտրության երկարաձգման վերաբերյալ մանրամասները կհայատարարվեն այսօր՝ հունիսի 16-ին։ «Variety»-ի տեղեկություններով՝ բրիտանական ակադեմիայի որոշման վրա ազդել է նաեւ «Օսկար» մրցանակաբաշխության արարողության անցկացման հետաձգման մասին հայտարարությունը։

Լուսանկարը՝ Facebook/BAFTA



© NEWS.am STYLE