«Գեղեցկուհի». Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը  

11:49   16 հունիսի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կարմիր շապիկ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին. ընդգծված են շուրթերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն. «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ռոզան պատկերված է հայկական տարազի գլխարկով։ Նա մեղմ շպարով է․ թեթեւ ընդգծված աչքեր, մեղմ երանգի շուրթեր։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված վարսերը։



© NEWS.am STYLE