Գրավիչ. Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

13:41   16 հունիսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում եւ վարդագույն վերնաշապիկ։ Ժաննան արձակել է մազերը, վառ շպար ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Կերպարն ամբողջացրել են աքաեսուարները՝ ականջօղեր, թեւնոցներ։ «Սիրելիս, կարո՞ղ եք բառերն անցկացնել ոչ միայն բերանով, այլեւ ուղեղով։ Շատ եմ խնդրում»,- հրապարակումը մակագրել է Ժաննան, իսկ հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ժաննան սեւ վերնաշապիկ էր կրում։ Դերասանուհին այն համադրել էր նույն գույնի վզնոցի հետ։ Ժաննան արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին հետաքրքիր աքսեսուարները՝ մատանիները։ «Ներեցեք ուշացման համար. ես մոլորվել էի կյանքի ճանապարհին»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Ժաննան:



© NEWS.am STYLE