Վառ շպար ու սանրվածք. Լիլուի լուսանկարը

19:16   16 հունիսի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին արձակել է գեղեցիկ հարդարված մազերը։ Նա պատկերված է դիմահարդարվելիս, որի ընթացքում շեշտադրել է աչքերն ու շուրթերը։ Մեկնաբանությունների հատվածում երիտասարդ մայրիկը մի քանի հեշթեգ է օգտագործել, իսկ հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը սպասում է երկորդ երեխայի ծնունդին եւ օրերս իմացել է, որ դուստր է ունենալու։ Կադրում ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել զույգին. «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE