«Երբ մարդ նկարում է, հոգին ծաղկում է». Ալինա Մարտիրոսյանի քնքուշ կերպարը

16:41   16 հունիսի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է նկարելիս։ Ալինա Մարտիրոսյանը բաց գույնի շապիկ է կրում, արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Երբ մարդ նկարում է, հոգին ծաղկում է, միտքը մաքրվում է, շուրջդ ամեն ինչ գունագեղ է դառնում»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր, Ալինային ձեռքին ծաղկեփունջ էր։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE