«Շքեղ». Իջինի անկեղծ կերպարը

18:03   16 հունիսի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Իջինն արձակել է երկար, ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել. «Այսքան շքեղ լինելը հանցագործություն է», «Գեղեցկուհի»։

Օրերս հրապարակված կադրերում Իջինը կրում էր կանաչ ու սեւ երանգների համադրությամբ ներքնազգեստ, կանաչ, թափանցիկ վերնազգեստ։ Նա արձակել էր երկար, ալիքավոր վարսերը, ընդգծված ու վառ շպար նախընտրել։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Իջինի երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Կրակոտ գեղեցկուհի», «Ինչ կրքոտ է», «Հիասքանչ գեղեցկուհուց սիտս կանգ առավ», «Անիրական»։



© NEWS.am STYLE