«Կրակ». Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

21:37   16 հունիսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սե տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Անահիտ Սիմոնյանը հագուստը համադրել է սեւ երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Կարծում եմ՝ այս լուսանկարը մակագրելու կարիք չունի, դուք արդեն հասկացաք»,- գրել է նա՝ օգտագործելով «ինձանից հեռու մնացեք» հեշթեգը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Կրակ», «շատ գեղեցիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգրչուհին սեւ շապիկ էր կրում։ Անահիտ Սիմոնյանը պարզ սանրվածքով էր, արեւային ակնոց էր կրում։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էին վզնոցները։ «Կյանքն այն է, ինչ քեզ հետ տեղի է ունենում, մինչ դու այլ ծրագրեր ես կազմում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։

Լուսանկարը՝ @aramiopazzo



© NEWS.am STYLE