Աշխարհում ամենահաջողակ հայ մոդելներից մեկը նկարահանվել է Skims ապրանքանիշի համար

14:55   16 հունիսի, 2020

Victoria’s Secret ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի հայ առաջին մոդել Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբիա Դայան կեղծանվամբ, կիսվել է Skims ապրանքանիշի գովազդային արշավի լուսանկարով. ապրանքանիշը պատկանում է մեկ այլ հայուհու՝ Քիմ Քարդաշյանին։

Մոդելն Instagram-ի Stories բաժնում 2 լուսանկար է հրապարակել, որոնցում կրում է ապրանքանիշի ներնազգեստը։ Ամենայն հավանականությամբ, լուսանկարները շուտով կհայտնվեն Skims-ի պաշտոնական էջում։

Ռուբինա Խանզադյանը ծնվել է Երեւանում 1996թ.-ին։ Նա հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է։ Երբ Ռուբինան երկու տարեկան է եղել, ընտանիքը Բարսելոնա (Իսպանիա) է տեղափոխվել։ 13 տարի անց նրանք բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում։ 2016թ.-ին Ռուբինան առաջարկ է ստացել գովազդել Victoria's Secret-ի ներքնազգեստը։ Այժմ բացի ֆոտոմոդելի աշխատանքից՝ նա առաջխաղացնում է հագուստի սեփական ապրանքանիշը՝ Rubina Dylan։

Ապրիլի վերջին Ռուբինան զարդարել է ամենհեղինակավոր ամսագրերից մեկի շապիկը. մոդելը հայտնվել է «Harpers Bazaar Qatar»-ի էջերին։ «Չեմ կարող հավատալ։ Ինձ շատ է դուր գալիս»,- իր լուսանկարն այսպես էր մակագրել Ռուբինան։

 



© NEWS.am STYLE