Քիմ Քարդաշյանը Գառնիում արված լուսանկարով շնորհավորել է ավագ դստեր ծննդյան օրը

15:25   16 հունիսի, 2020

Բազմազավակ մայր եւ իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն, անկախ մշտական զբաղվածությունից, միշտ ժամանակ է գտնում իր չորս երեխաների համար։ Մոդելն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, մեծացնում են յոթամյա Նորթին, չորսամյա Սեյնթին, երկուամյա Չիկագոյին եւ մեկամյա Պսալմին։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

«Շնորհավոր յոթերորդ տարդերաձդ, իմ առաջնեկ Նորթ։ Չեմ կարողանում հավատալ, որ դու արդեն յոթ տարեկան ես։ Խելագարվել կարելի է, որքան արագ է թռչում ժամանակը»,- Instagram-յան էջում դստերը շնորհավորել է Քիմն ու նրա մասնակցությամբ տարբեր տարիներին արված լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել։

Հոլովակներից մեկում Նորթը պարում է չորսամյա եղբոր՝ Սեյնթի եւ երկուամյա քրոջ՝ Չիկագոյի հետ, մյուսում երգում է Քորթնի Քարդաշյանի դստեր՝ Պենելոպայի ընկերակցությամբ։ Մեկ այլ տեսանյութում Նորթը պարում է Քանյե Ուեսթի «Closed on Sunday» երգի հնչյունների ներքո։ Իսկ վերջին լուսանկարում նա Գառնիում պատկերված է մայրիկի հետ նախորդ տարի Հայաստան կատարած այցի վերջին օրը։

Նախորդ տարվա հոտկտեմբերին Էջմիածնի Մայր տաճարում Քիմը մկտրվել է երեխաների ու քրոջ՝ Քորթնիի հետ։ Կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Մա NEWS.am-ին տեղեկացրել էր, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ  քրոջը՝  Գայանե եկեղեցական անունը։ Սրապիոնյանը Քարդաշյանների հետ ծանոթացել է մկրտությունից առաջ։

 



© NEWS.am STYLE