83-ամյա մոդելը՝ TK Maxx-ի նոր հավաքածուի գովազդում (ֆոտո)

18:35   21 օգոստոսի, 2013

83-ամյա Դաֆնա Սելֆը մասնակցել է TK Maxx ապրանքանիշի աշուն-ձմեռ 2013-ի հավաքածուի նկարահանումներին:

Աշխարհի ամենածեր սուպերմոդելի մասնակցությամբ լուսանկարահանումները պարզապես փայլուն են անցել: Հավաքածուի հեղինակների խոսքով, իրենց հաջողվել է միավորել էլեկտրիկ-ոճը փողոցային նորաձեւության հետ, ինչը լիովին համապատասխանել է Դաֆնա Սելֆի յուրահատուկ ոճին:

Ըստ Daily Mail-ի, հայտնի մոդելը պատմել է նաեւ սեփական ոճի մասին. «Ես մինչեւ հիմա մի կոստյում ունեմ, որ գնել եմ 1950-ականներին, Մադրիդում: Ես այն մի քանի անգամ ձեւափոխել եմ, մի անգամ նորոգել են գործվածքը: Այն չի կարելի նաեւ լվացքի մեքենայով լվանալ: Բայց մինչեւ հիմա այդ կոստյումը ծառայում է ինձ, ոչ մի կերպ չեմ կարողանում բաժանվել դրանից: Բնականաբար, ինձ դուր է գալիս նաեւ ժամանակակից եւ վառ հագուստը: Հիմա այնքան շատ բան կա, որ առանց դժվարության կարելի է ընտրություն կատարել»:




© NEWS.am STYLE