Անդամահատել են նախկին «Միսս Կոլումբիա»-ի ոտքը (ֆոտո)

19:43   16 հունիսի, 2020

Մոդել Դանիելա Ալվերաեսը, որը 2011թ.-ին արժանացել է «Միսս Կոլումբիա» տիտղոսին, լուսանկար է հրապարակել ձախ ոտքի անդամահատումից հետո։ Լուսանկարը հայտնվել է նրա Instagram-յան էջում։

Նա որոշել է այդ փաստը չթաքցնել հետեւորդներից եւ ընտանիքի ու սիրելիի հետ հուզիչ լուսանկարներ է հրապարակել։ Մոդելի ձախ ոտքը ծնկից ներքեւ անդամահատվել է բարդությունների պատճառով, որոնք առաջացնել են ստամոքսում ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո։ Երիտասարդ կնոջ մոտ ստորին վերջույթների իշեմիա է զարգացել։

Бывшая «Мисс Колумбия» Даниэлла Альварес

Աստղը բոլորին կոչ է արել չհուսահատվել։ Նրա կարծիքով՝ կյանքը հիմա է միայն սկսվում։ Մոդելն իր համար արդեն իսկ պրոթեզ է պատվիրել, որով նորից կսկսի քայլել սովորել։



© NEWS.am STYLE