Ռեփեր Scarface-ը պատմել է՝ ինչ դժվարությամբ է բուժվել COVID-19-ից. նա դեռ խնդիրներ ունի երիկամների հետ

11:14   17 հունիսի, 2020

Ամերկացի ռեփեր եւ պրոդյուսեր Բրեդ Տերենս Ջորդանը, որն առավել հայտնի է որպես Scarface, հայտնել է կորոնավիրուսային վարակից բուժվելուց հետո երիկամների աշխատանքի վատացման մասին, հայտնում է FOX 5 DC-ը։

Նրա խոսքով՝ իր ինքնազգացողությունը վատացել է մարտի 7-ին, իսկ մարտի 15-ին արդեն լուրջ հիվանդ է եղել։ Ասթմայով հիվանդ երաժիշտը հիվանդանոցում երեք շաբաթ է անցկացրել եւ կարծել է, թե կմահանա։

Նա պարզաբանել է, որ վարակվելուց երկու ամիս է անցել, բայց իր օրգանիզմը նախկինի նման մինչեւ վերջ չի վերականգնվել։ «COVID-19-ը նախ հարձակվեց թոքերիս, ապա երիկամներիս վրա։ Հիմա թոքերս կարգին են, բայց երիկամներս այդպես էլ չեն վերականգնվել»,- նշել է Scarface-ը։ Նա պարզաբանել է, որ ինքն ամեն օր ստիպված է դիալիզի պրոցեդուրա անցնել։

«Ես դեռ մի քիչ թույլ եմ։ Համի ու հոտի զգացումը մինչեւ վերջ չեն վերականագնվել։ Բայց ես ուրախ եմ, որ ողջ եմ մնացել»,- հավելել է ռեփերը։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE