Քսուք՝ պարանոցի համար

18:16   21 հունիսի, 2020

Կոսմետիկ դիմակները տարբեր ազդեցություններ կարող են ունենալ՝ սնուցող, խոնավեցնող, սպիտակեցնող եւ այլն։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարանոցի մաշկի (ցանկացած տեսակի) տոնուսը բարձրացնող քսուք։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 200մլ. եռացրած ջուր, 50 մլ. ավոկադոյի յուղ, մեկ թեյի գդալ երիցուկի չորացրած ծաղիկներ, 50մլ.  նուշի յուղ, 30գր. մեղրամոմ, 10մլ. գլիցերին, 10մլ. ժոժոպայի յուղ, 10 կաթիլ կիտրոնի եթերային յուղ։

Պատրաստման եղանակը՝

Եռացրած ջրով լի բաժակի (կերամիկական) մեջ հարկավոր է լցնել երիցուկի չորացած ծաղիկները, ծածկել բաժակը, իսկ 15 րոպե անց զտել մեկ այլ բաժակի մեջ։ Հաջորդիվ ջերմադիմացկուն տարայի մեջ պետք է լցնել մեղրամոմը, նուշի, ավոկադոյի եւ ժոժոպայի յուղերը։ Երբ նշված բոլոր բաղադրիչները կհալվեն, անհրաժեշտ է ստացված զանգվածը խառնել փայտե գդալով։

Այնուհետեւ հարկավոր է տարան հանել կրակից եւ աստիճանաբար ավելացնել 30 մլ. երիցուկի թուրմը։ Երբ քսուքը կթանձրանա, արդեն կարելի է լցնել կիտրոնի յուղն ու գլիցերինը եւ խառնել։ Քսուքը պատրաստ է։ Այն պետք է պահել զով տեղում առավելագույնը 2 շաբաթ։

 

 

Աղբյուրը՝ sunny7.ua



© NEWS.am STYLE