Գիշերային սնուցող կրեմ՝ չոր մաշկի համար

19:09   21 հունիսի, 2020

Գիշերային սնուցող կրեմը կոսմետիկ միջոց է, որը օգնում է սնուցել չորացած մաշկը։ Առաջարկում ենք բաղադրատոմս, որը պետք է կիրառել օրական մեկ անգամ քնելուց առաջ։

Այս կրեմի պատրաստման համար հարկավոր են հետեւյալ բաղադրիչները՝ մեկական ճաշի գդալ դեղձի, ձիթապտղի եւ նուշի յուղ, մեկ թեյի գդալ մեղրամոմ, մի քանի պտղունց բորակ, մեկ ճաշի գդալ եռացրած ջուր։

Փոքրիկ էմալապատ կաթսայի մեջ հարկավոր է լցնել մեղրամոմը, յուղերը եւ տաքացնել։ Հաջորդիվ տաք ջրի մեջ պետք է հալեցնել բորակը։ Երբ մեղրամոմը կհալվի, անհրաժեշտ է կաթսան հանել կրակի վրայից եւ աստիճանաբար ջրային զանգվածը խառնել յուղերով լի տարայի մեջ։ Ստացված զանգվածը հարկավոր է մի լավ խառնել (կարելի է անգամ հարիչ օգտագործել) եւ թողնել, որ այն սառչի։ Գիշերային սնուցող կրեմը պատրաստ է։ Քսուքը կարելի է պահել ապակե  տարայի մեջ, խոնավ տեղում։

Նշենք, որ պատրաստման համար հարկավոր է օգտագործել միայն մաքուր եւ չոր սպասք։

Աղբյուրը՝ kremys.ru



© NEWS.am STYLE