ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 հունիսի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր արժե հիշել ձեր նախկին ընկերներին եւ սերերին, զանգահարել նրանց ու հանդիպում նշանակել:

ՑԼԵՐ

Եթե որոշել եք օրն ամբողջությամբ նվիրել ձեր սիրելիին, ապա այդպես էլ արեք: Ի դեպ, սիրելին ըստ արժանավույնը կգնահատի ձեր այդ քայլը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք այնքան վաղուց է, ինչ չեք տեսել ձեր սիրելիին, որ այսօր դուք կզգաք, որ սկսել եք մտածել այլ անձանց հետ ծանոթության մասին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր համապատասխան օր է անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու համար: Հենց այսօր դուք բարեհաջող կսկսեք, կշարունակեք կամ էլ կվերականգնեք հարաբերությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք պատրաստ եք զոհաբերել ամեն ինչ, որպեսզի շփվեք ձեզ դուր եկած մարդու հետ: Ձեր նպատակասլացությունը գովելի է:

ԿՈՒՅՍԵՐ

Եթե ձեզ թվում է, թե ձեր սիրային հարաբերություններից այլեւս սպասելիքներ չկան, պարզապես նպատակ հորինեք ձեզ համար: Եվ թող որ ձեր հարաբերություններն ընթանան դեպի այդ նպատակը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Վաղվա օրը նոր խնդիրներ կբերի իր հետ, որոնք դուք պետք է լուծեք ձեր սիրելիի հետ կամ առանձին: Սակայն դրա մասին առայժմ չարժե մտածել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե նա շատ լավ գիտի եւ հասկանում է ձեզ: Աշխատեք շատ չծիծաղել նրա այդ միամտության վրա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին հեշտ չի լինի ձեզ համոզելը, որ նա ճիշտ է գործում, քանի որ դուք իրավիճակին այլ կերպ կնայեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելին ավելի ուժեղ է, քան դուք կարծում էինք: Եվ նա այդքան էլ փխրուն եւ անպաշտպան չէ, ինչպես թվում էր առաջին հայացքից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կառաջնորդվի սրտով, իսկ բանականությունը չի խանգարի որոշումներ կայացնելիս:

ՁԿՆԵՐ

Ոչ ոք չի պատրաստվում ձեզ լքել: Ձեր կասկածները հիմք չունեն եւ արդարացված չեն:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE