«Իմ սեր». Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ գրկախառնությունը

10:39   17 հունիսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆյան գունավոր զգեստ էր կրում։ Դերասանուհին հավաքել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։ «Երջանիկ է նա, ով կարող է գեղեցկություն տեսնել սովորական բաներում»,- հրապարակումը մակագրել էր դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Սոֆյային. «Միշտ գեղեցիկ ու գրավիչ»։



© NEWS.am STYLE