«Ասում եք, որ նիհարե՞լ եմ». Աննա Թովմասյանի հմայիչ կերպարը

11:44   17 հունիսի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ է կրում, մուգ գույնի սպորտային տաբատ։ Աննան արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել գեղեցիկ աքսեսուարներով՝ վզնոցներ եւ ժամացույց։ «Դե ինչ, իմ գեղեցկուհիներ, ասում եք, որ նիհարե՞լ եմ։ Բայց ասեմ, որ եւս 4 կիլոգրամ, եւ ես կվերականգնեմ կազմվածքս»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Յուրահատուկ», «գեղեցկուհի»։  

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը բաց գույնի բլուզ էր կրում։ Աննան հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Լավ օրերը ետ կգան»,- հրապարակումն այսպես էր մակագրել երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE