«Հիանալի». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն Իսպանիայից

15:16   17 հունիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին զոլավոր շապիկ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու շապարված չէ։ «Առօրյա»,- հրապարակումը մակագրել է նա։ «Հիանալի տեսք ունես»,- մեկնաբանություններում հաճոյախոսություններ են գրել հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկն ամառային կերպարում էր. նա մախրագույն շապիկ էր կրում, սպիտակ տաբատ։ Երգչուհին սպորտային կոշիկներ էր ընտրել։ Աստղիկն արձակել էր մազերն ու շպարված չէր։ Թեեւ Աստղիկը լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Ինչքան նուրբ ու ճաշակով ես դու»։



© NEWS.am STYLE