«Ռումբ». Սրբուկի նոր ֆոտոշարքը

21:39   17 հունիսի, 2020

Երգչուհի Սրբուկը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին սպիտակ հագուստ է ընտրել, ծղոտե պայուսակ։ Սրբուկը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու հաճոյախոսություններ գրել. «Սիրուն», «ռումբ»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին առանց շպարի էր, վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել, բայց հետեւորդները գնահատել էին նրա կերպարն ու հաճոյախոսություններ գրել։

Լուսանկարները՝ @ghazaryanphoto



© NEWS.am STYLE