«Գեղեցիկ զույգ». Աննա Դովլաթյանի լուսանկարն ամուսնու հետ

18:13   17 հունիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ Աննան սեւ հագուստ է կրում, արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, արտահայտիչ շպար է ընտրել։ «Ամենաներդաշնակ, սիրուն ու կատարյալ զույգ»,- մեկնաբանություններում հաճոյախոսություններ են գրել հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան բաց գույնի զգեստ էր կրում, ծղոտե գլխարկ։ «Ասում են՝ լռության մեջ միայն այն մարդիկ չեն ձանձրանում, ովքեր գտել են իրար հազարների միջից։ Ես գտել եմ նրան, ով իմ հայելին է, ում աչքերին նայելիս ես տեսնում եմ իմ արտապատկերը։ Աչքերը...այդ խոր ու հարազատ օվկիանոսները, որոնց խորությունը միայն ինձ է հայտնի։ Աստղիկ Բաբաջանյան»,- մեկնաբանություններում գրել էր Աննան, որը բալիկի է սպասում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE