28-ամյա կորեացի հայտնի երգիչը մահացել է առեղծվածային պայմաններում

14:59   17 հունիսի, 2020

28 տարեկանում մահացել է Հարավկորեացի երգիչ Յոհանը (Yohan), որի իսկանան անունն է Կիմ Յոն-հվան։ Փոփ աստղի հարազատները հրաժարվել են հայտնել նրա մահվան պատճառն ու հանգամանքները։

The Sun-ի հաղորդրմամբ՝ Յոհանը 2017թ.-ից «TST» խմբի մասնակից է, որը նախկինում առավել հայտնի էր որպես «Top Secret»։ Հունվարին խումբը նոր ալբոմ է թողարկել «Countdown» անվամբ։ Յոհանը շոու-բիզնեսում իր քայլերը սկսել է 2015թ.-ին «NOM» խմբի կազմում։

Երգչին հրաժեշտ կտան հունիսի 17-ին Սինչոնե քաղաքի հիվանդանոցում։ Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը։



© NEWS.am STYLE