«Սիրուն». Օլյա Հակոբյանի ոճափոխությունը

17:45   17 հունիսի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը փոխել է սանրվածքը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ցույց է տվել մազերի նոր գույնը. դերասանուհին նախապատվություն է տվել ավելի մուգ երանգի։ Հետեւորդները նշել են, որ նոր երանգը շատ է սազում դերասանուհուն ու հաճոյախոսություններ գրել. «Սիրուն»։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ վերնազգեստ էր կրում։ Օլյան հետաքրքիր սանրվածք էր ընտրել ու արտահայտիչ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Խոսքեր չկան», «ռումբ», «գեղեցիկ»։



© NEWS.am STYLE