Մեթյու Ուիլյամսը դարձել է Givenchy-ի ստեղծագործական տնօրեն

18:39   17 հունիսի, 2020

Դիզայներ, 1017 ALYX 9SM ապրանքանիշի հիմնադիր Մեթյու Ուիլյամսը զբաղեցրել է Givenchy ապրանքանիշի ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Նա պաշտոնում փոխարինել է Քլեր Ուեյթ Քելերին, որը պարտականությունները դադարեցրել էր ապրիլի 10-ին՝ Givenchy-ում աշխատելով երեք տարի, հայտնում է Vogue-ը։

Ստեղծագործական տնօրենի պաշտոնում Ուիլյամսը կհամակարգի ապրանքանիշի կանացի ու տղամարդկանց հագուստի հավաքածուները։ Նա նաեւ կշարունակի ղեկավարել իր ALYX հինգամյա ապրանքանիշը։

View this post on Instagram

A post shared by Matthew M Williams (@matthewmwilliams) on

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Givenchy նորաձեւության տանը։ Դրա յուրօրինակ դիրքորոշումն ու ժամանակի իշխանությանը չենթարկվող աուրան այն անխոս խորհրդանիշ են դարձնում, եւ ես անհամբերությամբ սպասում եմ ատելիեի ու թիմի հետ աշխատանքին՝ միասին մուտք գործելու նոր դարաշրջան, որը հիմնված է ժամակակից լինելու եւ ներառականության վրա։ Ես շնորհակալ եմ LVMH խմբին, որը ինձ վստահել են իրականացնել իմ երազանքը։ Աշխարհի համար այս աննախադեպ օրերին ես համայնքի ու գործընկերներիս հետո ուզում են հույսի ուղերձ հղել։ Եվ ես մտադիր եմ իմ ներդրումն ունենալ դրական փոփոխություններում»,- նշել է դիզայները։

Մեթյու Ուիլմասը ծնվել է Կալիֆոռնիայում, այժմ ապրում է Իտալիայի Ֆերերա քաղաքում։ Նա հայտնի է Nike-ի, Moncler-ի եւ Dior-ի հետ աշխատանքներով, ինչպես նաեւ Քանյե Ուեսթի ու Լեդի Գագայի հետ համագործակցությամբ։

Լուսանկարը՝ Samir Hussein/Getty Images



© NEWS.am STYLE