«Երբ որսում ես արեւի շողերը»․ Արմինկան ամառային կերպարում

22:38   17 հունիսի, 2020

Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը՝ Արմինկան, սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին պարբերաբար հիացնում է իր թրենդային look-երով: Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակած կադրերում երգչուհին պատկերված է  մեքենայի մեջ։ Նա կրում է սպիտակ ոճային բլուզ, արեւային ակնոց։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․  «Երբ որսում ես արեւի շողերը»։

Նշենք, ու ավելի վաղ հրապարակած կադրերում երգչուհին կրում էր սեւ երանգի, ժանյակավոր բլուզ, վարդագույն կոստյում եւ ոճային սեւ բարձրակրունկներ։ Արմինկայի կերպարն ամբողջացնում էր փոքրիկ նորաձեւ պայուսակը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Երբ չկան նոր ֆոտոներ, օգնության են գալիս հները»։



© NEWS.am STYLE