Յոթ նշան, որ տղամարդը սիրահարված է

21:12   23 հունիսի, 2020

1. Նա քեզ սիրում է եւ ընդունում է այնպես, ինչպես կաս

Երբ տղամարդն իսկապես սիրում է կնոջը, նա նրան սիրում է ամբողջությամբ, ոչ թե միայն գրավիչ արտաքինի համար: Նա նրան սիրում է իրականում նրա ով լինելու համար: Նա սիրում է նրա թերություններն ու արժանիքները, հարգում է նրա որոշումներն ու կյանքի ընտրությունը:

2. Նա քեզ համար հենարան է

Երբ տղամարդը սիրում է կնոջը, դա բավարար չէ՝ ինքնուրույնաբար հաջողության հասնելու համար: Նա նաեւ ցանկանում է, որ դու հաջողակ լինես նրանում, ինչ որոշել ես անել: Այս դեպքում տղամարդը քո ամենամեծ երկարպագուն է ու ֆանատը: Նա հավատում է քեզ եւ որ դու կարող ես հասնել քո ուզածին: Եւ թող բոլորն իմանան, թե որքան հրաշալի է նրա կինը:

3. Նա քեզ պաշտպանում է

Տղամարդն իրեն դնում է վտանգի եւ նրա միջեւ, ում սիրում է: Նա իր կնոջը պաշտպանում է ոչ միայն միայն ֆիզիկական վնասվածքից, այլեւ էմոցիոնալ ցնցումներից: Միշտ զգոն լինելով՝ տղամարդը ցանկացած պահի կարող է ինքն իրեն վնասել, բայց երբեք ձեռք չբարձրացնել նրանց դեմ, ում սիրում է:

4. Նա առաջ է շարժվում

Դժվար պահերին կամ բարդ որոշումներ կայացնելիս տղամարդը ջանքեր է ներդնում եւ սկսում է գործել: Նա պատասխանատվությունն ուրիշների վրա չի դնում: Անհրաժեշտության դեպքում՝ նա կարող է իրեն զոհաբերել: Եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, նա իր վրա է վերցնում մեղքն ու իրավիճակը շտկելու պատասխանատավությունը:

5. Նա գնահատում է քո կարծիքը

Երբ տղամարդը քեզ սիրում է, քո կարծիքը կարեւոր է նրա համար: Նա կարող է հաշվի չառնել այն ամենը, թե իր մասին ինչ են մտածում ուրիշները, բայց նրա համար իսկապես կարեւոր է, թե ինչ ես դու մտածում նրա մասին: Քո կարծիքը միշտ կարեւոր է նրա համար՝ լինի մանրուքների վերաբերյալ, թե ծանրակշիռ  հարցերի:

6. Նա լսում է

Երբ դու խոսում ես, նա դադարեցնում է իր բոլոր գործերը, որպեսզի լսի: Այն, ինչ դու պետք է ասես, չափազանց կարեւոր է նրա համար, եթե անգամ դա պարզունակ ու աննշան է: Նա ուշադրություն է դարձնում քեզ, քանի որ դու ամենակարեւոր մարդն ես նրա սեփական աշխարհում:

7. Նա հիշում է

Նա հիշում է ամեն ինչ. քո սիրած իրերը, գույնը, ինչ սուրճ է քեզ դուր գալիս եւ ինչպիսի գրքեր ես դու սիրում: Նա հիշում է, քանի որ դու կարեւոր ես նրա համար: Նա քո ամենամեծ երկրպագուն է:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE