Կանացի մարմնակազմության տեսակներ

21:06   27 հունիսի, 2020

Գոյություն ունի մարմնակազմության 5 հիմնական տեսակ եւ  5 մեկնաբանություն։

«ՄԻԱՅՆ ԿԱՇԻ ԵՎ ՈՍԿՈՐ» ՏԵՍԱԿԻ ՆԻՀԱՐԻԿ

Դուք նախանձո՞ւմ եք անորեքսիկ մոդելներին, որոնք 50 կգ-ից պակաս են կշռում եւ որոնց ոսկրերը բառացիորեն երեւում են: Չարժե: Նման մարմնակազմությունը «մերժվածի» տրավմայի ցուցիչ է: «Մերժվածի» տրավման բնութագրվում է շատ նիհար, հիվանդագին-նիհար մարմնով: Նման մարդը կողքից հեշտորեն կարող է անտեսանելի թվալ եւ ընդհանրապես կարողանում է  «միաձուլվել ֆոնին»: Մերժվածները կտրականապես չեն ցանկանում համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել: 

Մերժվածի տրավման բնորոշ է անցանկալի երեխաներին: Օրինակ, երբ մայրը կրքոտ կերպով տղա էր երազում, բայց աղջիկ է ծնվել: Կամ էլ երբ հայրը բոլորովին պատրաստ չէր երեխա ունենալ եւ որդին նրա համար ավելի շուտ բեռ է դարձել, քան երկար սպասված նվեր: 

Մերժված մարդիկ անընդհատ իրենց ավելորդ են զգում: Չեն հավատում գոյության իրենց իրավունքին: Նրանք վախենում են խուճապի մատնվել եւ չհաղթահարել սեփական վախը: 

ՓԽՐՈՒՆ ԱՐԱՐԱԾ ԿՔԱԾ ՈՒՍԵՐՈՎ

Դուք հավանաբար նկատել եք, թե ինչ շատ աղջիկներ կեցվածքի խնդիր ունեն: Չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին, այնքան էլ շատերին չի հաջողվում ազատվել կուզիկությունից եւ սեփական մարմինը տոնուսի բերել: Պատճառն այն է, որ կքած ուսերը  թույլ, ասես` կախ ընկած մարմինը «լքվածի» ներքին տրավմա են մատնանշում: Նման աղջկան ոչ մեկ անգամ են լքել մարդիկ, ընդ որում` գերազանցապես արական սեռի: 

Սկսած հորից (որը կամ հեռացել է ընտանիքից կամ էլ մի անգամ` աղջկա համար կարեւոր պահին կողքին չի եղել) եւ վերջացրած երկրպագուներով, որոնք նրան հաճախ թողնում են հանուն ուրիշ կանանց, կամ էլ հանուն իրենց աշխատանքի/զվարճանքների/ընկերների/հարազատների եւ այլն: Լքվածի տրավմայով մարդիկ պաշտում են համընդհանուր ուշադրություն գրավել: Հենց այդ հոգետիպն է ամենից հաճախ կարիերա անում քաղաքականությունում, շոու-բիեզնեսում եւ այլն: Լքվածներն ամենից շատ միայնությունից են վախենում: Այդ պատճառով նրանք ջանում են իրենց շրջապատել մարդկանց ամբոխներով: Իսկ ամենասիրելի եւ մտերիմ մարդկանց սովորաբար պահում են իրենց կողքին, նրանցից կախվածության մեջ ընկնելով:  «Ես չեմ կարող ապրել առանց քեզ», «Եթե ինձ թողնես, ինքնասպանություն կգործեմ», «Ես ինձ շատ վատ եմ զգում, ինչպե՞ս կարող ես ինձնից երես թեքել դժվար պահին» — ահա լքվածի` սիրելիին կողքին պահելու տիպական միջոցները:

ՈՒՏԵԼՈՒ ԹՄԲԼԻԿ

Գեր կանայք, որոնց կազմվածքը լցոնած խնձոր է հիշեցնում, տառապում են  «ստորացվածի» տրավմայից: Մանուկ հասակում նրանց բազմիցս ստորացրել են, այդ թվում` հրապարակավ, օրինակ` կոչելով  «կեղտոտ» կամ «փնթի խոզ»: Նման կանայք մեծանալով չափազանց ամաչկոտ են դառնում: Իրոք մայրական բարություն, հոգատարություն, անկեղծություն ունենալով` նման կանայք միշտ ջանում են իրենց թեւի տակ առնել ծանոթներին: Եվ հաճախ ստանձնում են ուրիշների խնդիրները:  

Ստորացվածի տրավմայով մարդիկ ամաչում են իրենց պահանջմունքներից եւ կարծում են, որ իրենց երես տալը սարսափելի եսասիրություն է եւ աղաղակող անպատշաճություն: Բայց մարմինն ամեն դեպքում խրախուսում է պահանջում ծանր աշխատանքի դիմաց: Ահա թե ինչու նման կանայք մշտապես ուտելով են հագեցնում իրենց պահանջմունքները   (հատկապես` սեքսուալ):

ԻՆՔԸ` ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Անթերի համամասն մարմնով եւ իդեալական կազմվածքով աղջիկները տառապում են անարդարության տրավմայով: Մանուկ հասակում ծնողներն ըստ արժանվույն չեն գնահատել նրանց ինչ-որ արժանիքներ կամ էլ, ընդհակառակը, անտեղի մեղադրել են ինչ-որ բանի համար:  Այդ ժամանակվանից անարդարությունը նման աղջիկների հիմնական խնդիրն է դարձել: Նրանք ամեն ինչում կատարելության են ձգտում, որովհետեւ չեն ուզում խոցելի լինել եւ ուրիշներին «փորփրելու» առիթ տալ:

Կողքից նրանք կարող են «ձյունե թագուհի» թվալ` սառը եւ անտարբեր: Իսկ իրականում ուղղակի սովորել են մշտապես   «դեմքը պահել»: Նրանց համար սարսափելի է ցույց տալ իրենց խոցելիությունը: Բայց եթե ուրիշները սառը վերաբերվեն  «անարդարացիորեն մեղադրվածներին» դրանով սարսափելի կխոցեն եւ կվիրավորեն նրանց: 

 

Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE