Սքարսդեյլի դիետա

19:10   27 հունիսի, 2020

Սա ամերիկյան Սքարսդեյլ քաղաքի դիետոլոգների կողմից մշակված  սննդակարգ է  (գոյություն ունի արդեն վաղուց): Այս ցածր ածխաջրային սննդակարգը խորհուրդ է տալիս միայն առանց շաքարի ըմպելիքներ օգտագործել, շատ թուրինջ ուտել, ինչպես նաեւ ախորժակը ճնշող խոտաբույսային դեղամիջոցներ ընդունել: Դիետայի հիմնական սկզբունքը քաշի կորուստն է (օրական մինչեւ 400 գ), որը հիմնված է օրգանիզմում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների վրա, ոչ թե պիցցայի մեծության վերահսկողության կամ օգտագործվող կալորիաների վերահսկողության: 

Սննդակարգը նախատեսված է 14 օրվա համար եւ սննդի որոշակի տեսակներ օրական  3 անգամ օգտագործելու վերաբերյալ հստակ հրահանգներ է պարունակում: Օրվա ընթացքում հավելյալ սնվելն արգելված է: Սննդակարգը ենթադրում է օսլա չպարունակող բանջարեղենի օգտագործում, որոնք հարուստ են օգտակար նյութերով, մրգերով, ինչպես նաեւ անսահմանափակ քանակությամբ ոչ ճարպոտ սպիտակուցային մթերքների օգտագործում: 

Հիշեք, որ ցանկացած ցածրածխաջրային սննդակարգի հետեւելիս անհրաժեշտ է շատ խմել սովորական ջուր (օրական 2-3 լ):

Օրվա համար ճաշացանկի օրինակ`

Նախաճաշ

Կես թուրինջ, 1 տոստ, սեւ սուրճ կամ թեյ: 

Ճաշ

Յուղազուրկ կաթնաշոռ, առանց յուղի պատրաստված լոբի եւ երկու ձու, հաց, սուրճ կամ թեյ: 

Ընթրիք

Խորոված հավ՝ առանց կաշի, կանաչ քաղցր պղպեղ կամ լոբի, հազար, սուրճ կամ թեյ: 

Սննդակարգի առավելությունները

Դուք կալորիաները կամ ճարպի գրամները հաշվելու կարիք չունեք, չափաբաժինների սահմանափակում եւս չկա: Սովորաբար դուք արագ ազատվում եք ավելորդ քաշից եւ ձեզ չի անհանգստացնում քաղցի զգացումը: 

Թերություն

Շատերը դիետան վտանգավոր են համարում ածխաջրերի շատ փոքր պարունակության համար, ինչպես նաեւ վիտամինների եւ հանքանյութերի պակասի: Հարկավոր է հստակորեն հետեւել սննդի խիստ ռեժիմին: Ողջունվում են խոտաբույսերից դեղամիջոցները, սակայն դա կարող է վտանգավոր լինել սրտանոթային հիվանդություններով կամ բարձր ճնշմամբ մարդկանց համար: Դրանց մեծ քանակությամբ օգտագործումն այլ խթանիչների հետ   (ինչպիսին կոֆեինն է) կարող է անբարենպաստ ելքի հանգեցնել:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE