Քրիստեն Ստյուարտը կնկարահանվի արքայադուստր Դիանայի դերում

11:11   18 հունիսի, 2020

Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, որը հայտնի է «Մթնաշղը» ֆիլմաշարում գլխավոր դերակատարմամբ, «Սփենսեր» ժապավենում կմարմնավորի արքայադուստր Դիանայի կերպարը, հայտնում է Deadline-ը։

Ֆիլմի գործողությունները զարգանում են այն օրերի շուրջ, երբ արքայադուստր Դիանան որոշում է կայացրել բաժանվել արքայազն Չարլզից։ Պարբերականի տեղեկություններով՝ ֆիլմի ռեժիսորը կլինի Պաբլո Լարաինը, իսկ գլխավոր դերում կնկարահանվի Ստյուարտը։

Ֆիլմի արտադրութունը կսկսվի 2021թ.-ի սկզբին։

Արքայադուստր Դիանան եւ արքայազն Չարլզը բաժանվել են 1996թ.-ին։ 1997թ.-ի օգոստոսի 31-ին Դիանան մահացել է Փարիզում ավտովթարի հետեւանքով։ Մեքենան, որում արքայաադուստրն էր, բարձր արագությամբ հարվածել է Ալմա կամրջի տակ թունելի պատին։ Դիանայի սիրելին, որի հետ նա մեքենայում էր՝ կինոպրոդյուսեր Դոդի Ալ-Ֆայեդը եւ վարորդը տեղում մհացաել են, թիկնապահը ծանր վնասվածքներ է ստացել։ Ավտովթարից հետո ծանր վիրավորած Դիանան հիվանդանոց է տեղափոխվել, ուր մի քանի ժամ անց մահացել է։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝ Getty Images, Elle.com



© NEWS.am STYLE