«Հրաշք գեղեցկուհի». Սոֆի Դեւոյանի լուսանկարը

19:44   18 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերն ու ժամացույցը։ Թեեւ Սոֆին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել. «Հրաշք գեղեցկուհի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին կարմիր շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Նուրբ ու տարբերվող», «հիասքանչ հայուհի»։

 



© NEWS.am STYLE