«Արեւոտ». Ռոզա Ֆիլբերգն առանց դիմահարդարման

16:11   18 հունիսի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերոեւմ երգչուհին հավաքել է մազերն ու գլխարկ է կրում։ Երգչուհին շպարված չէ։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել. «Շատ գեղեցիկ ու արեւոտ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր շապիկ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին. ընդգծված էին շուրթերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն. «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE