Լյուբով Ուսպենսկայան՝ «Դոմ 2»-ում. երգչուհին մասնակցին օգնել է առաջարկություն անել (վիդեո)

17:17   18 հունիսի, 2020

Ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան հյուրի կարգավիճակում հայտնվել է «Դոմ 2» նախագծում։ Երգչուհին մասնակիցներից մեկին օգնել է առաջարկություն անել սիրելիին։ Արտիստը ներկա է եղել շոուի մասնակիցներ Իլյա Յաբարովի եւ Նաստյա Գոլդի նշանադրությանը, որի ընթացքում կատարել է իր «К единственному нежному» երգը։

View this post on Instagram

A post shared by Любовь Успенская (@uspenskayalubov_official) on

Տղան դրական պատասխանել է ստացել, ինչն Ուսպենսկայայի մոտ «անհավանական զգացում» է առաջացրել։ «Խելահեղ հույզեր»,- ասել է աստղը։

Նա նաեւ երջանկություն է մաղթել սիրահարներին։ Ուսպենսկայան խոստովանել է, որ նախկինում ելույթ ունեցել է հարսանիքներին, սակայն առաջարկություն անելու այս կարեւոր պահերին չի երգել։

Ավելի վաղ արտիստը խոստովանել է, որ սիրում է հեռուստանախագիծն ու ընկերակցել այն վարոդի՝ Օլգա Բուզովայի հետ. նրանք TikTok-ի համար մի քանի հոլովակ են թողարկել։ Լյուբով Ուսպենսկայան լուսանկարվել է նաեւ Բուզովայի սիրելիի՝ բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ։



© NEWS.am STYLE