«Հետեւություն արեցի, որ ավելի ուշադիր պետք է լինել առողջությանը». դերասան Մհեր Մխիթարյանը հայտնել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

13:47   18 հունիսի, 2020

Դերասան Մհեր Մխիթարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին սիթքոմներից ու հումորային նախագծերից հայտնի դերասանը նշեց NEWS.am STYLE-ի հետ զրույցում:

Այն, որ կորոնավիրուսի թեստ էր հանձնել, Մհերը հետեւորդներին հայտնել էր Instagram-ի իր էջով: Դերասանը շփում էր ունեցել մի մարդու հետ, որը կարծում էին` վարակակիր է, սակայն վերջինի թեստի պատասխանը եւս բացասական է եղել:

Անդրադառնալով թեստի պատասխանին սպասելու ապրումներին` Մհերը հավելեց. «Ներշնչող մարդ չեմ, ինչ պատասխան էլ լիներ, միեւնույն է ես արդեն հետեւություն արեցի, որ ավելի ուշադիր պետք է լինել առողջությանը: Երբ զգում ես, որ առողջությանդ հետ մի բան այն չէ` քեզ վատ ես զգում ու թույլ, այդ պահին ով ուզում ես եղիր, դառնում ես անպաշտպան մեկը: Դրա համար հորդորում եմ պահպանել բոլոր կանոններն ու մատների արանքով չնայել առողջությանը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մհեր Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE