Շոկ. Էմբեր Հերդը Ջոնի Դեփի տանն Իլոն Մասկի ու Կարա Դելեւինի մասնակցությամբ օրգիաներ է կազմակերպել

14:59   18 հունիսի, 2020

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը շարունակում է դատական վիճաբանությունը նախկին կնոջ՝ Էմբերի Հերդի հետ։ Եվ յուրանքանչյուր անգամ ընթացքում նոր, հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս։ Այս անգամ հայտնի են դարձել ցնցող մանրամասներ, գրում է Daily Mail-ը։

Ջոնիի փասատաբաններն անհրաժեշտ հաղթաթուղթն են ներկայացրել՝ ականատեսի ցուցմունք, որը պնդում է, որ Էմբերը ոչ միայն սիրեկան, այլեւ սիրուհի է ունեցել։ Վկայի խոսքով՝ 2016թ.-ի վերջին Կարա Դելեւինն ու Իլոն Մասկը հյուրընկալվել են Էմբեր Հերդին եւ երեքով տրվել են սիրային հաճույքների։

Էմբեր Հերդն ու Իլոն Մասկն, իսկապես, սիրավեպ են ունեցել, սակայն նրանք պնդում են, որ հարաբերությունները սկսվել են, երբ Հերդն ու Ջոնին դիմել են ամուսնալուծության համար։

Դեփը պնդում է, որ Մասկը Հերդի մոտ գնացել է «ուշ գիշերը» 2015թ.-ին, երբ ինքը նկարահանումների է եղել։ Մարտին համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնց միջոցով դերասանուհուն «բռնացրել են» դավաճանելիս։ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնացել են 2015թ.-ին։ 2016թ.-ի մայիսին դերասանուհին դիմել է ամուսնալուծության համար, ինչից հետո ամուսնուն մեղադրել է իրեն ծեծելու մեջ։

 

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE